Ադրբեջանական ‹‹ORBITER-3›› անօդաչուն խոցած Վարդանը զորացրվել է․ հիշարժան օրվա հիշողությունները


Ադրբեջանական ‹‹ORBITER-3›› անօդաչուն խոցած Վարդանը զորացրվել է․ հիշարժան օրվա հիշողությունները
Օգոստոս 13 21:07 2020

23-ամյա Վարդանն այն զինվորներից է, որոնք նախորդ ամսվա տավուշյան լարված իրադրությանը զուգահեռ Արցախում ադրբեջանական հետախուզական ‹‹ORBITER-3›› անօդաչու էին խոցել։ Հուլիսի 18-ին՝ զինծառայության ավարտից ընդամենը երկու օր առաջ սերժանտ Վարդանն իր ջոկի հետ ստացել էր իր ամենաատասխանատու առաջադրանքը։

«Մարտական հերթապահություն էինք կրում, որից հետո ստացանք խնդիր, որ գտնենք հակառակորդի անօդաչու թռչող սարքը, աշխատանքից հետո գտանք եւ հրաման ստացանք խոցելու։ Մեր հաշվարկի պետի հետ միասին համատեղ ուժերով կարողացել ենք մեր ստացած խնդիրը կատարել շատ հիանալի»,- ասում է Վարդանը։

Վարդանը գործողությանը մասնակցել է որպես ջոկի հրամանատար։   ճշտգորտորեն օգտագործելով իրենց գիտելիքները՝ ինքն ու ընկերները րոպեների ընթացքում խոցել են հակառակորդի անօդաչուն։

«Շատ ուրախացանք։ Բոլորս իրար հետ գոռում էինք՝ այո, կպավ, եւ այլն եւ այլն, մեկնաբանելու չի, նենց զգացողություն է, որ չես կարող մեկնաբանել։ Ի վերջո մարտական խնդիր ես ստանում երկու տարվա մեջ ու փայլուն ես կատարում։ Մեր չարչարանքները ապարդյուն չեղավ»,- պատմում է Վարդանը։

Ջոկատի անդամներն այս գործուղության համար պարգեւատրվել են Արցախի նախագահի կողմից։ Վարդանը «Մարտական ծառայություն» մեդալ է ստացել։ Նա օրեր առաջ տուն է վերադարձել՝ ավարտելով պարտադիր զինվորական ծառայությունը։ 

«Փորձում եմ հարմարել քաղաքացիական կյանքին, բայց մտածում եմ՝ տենաս՝ տղերքն ինչ են անում, ոնց են անում, ավելի են ոգեւորվել դեպքից հետո, սպասում են՝ էլի նման դեպք կրկնվի, միշտ պատրաստ են թշնամուն հարվածելու»,- ասում է նա։

Սահմանի իրավիճակին Վարդանն այսուհետեւ Կապանի իր տնից կհետեւի, բայց առանց զինվորի զգոնությունը կորցնելու, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորինս շուտ օգնության հասնի զառայակից ընկերներին։