Ընտրական օրենսգրքի շուրջ հանրային քննարկումներին արտախորհրդարանական ուժերն ակտիվ ներգրաված չեն, խորհրդարանական ուժերն էլ առաջարկությունները դեռ կներկայացնեն


Ընտրական օրենսգրքի շուրջ հանրային քննարկումներին արտախորհրդարանական ուժերն ակտիվ ներգրաված չեն, խորհրդարանական ուժերն էլ առաջարկությունները դեռ կներկայացնեն
Օգոստոս 13 19:10 2020

ՀՀ Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը օգոստոսի 11-ից վերսկսել է ՀՀ ընտրական Օրենսգրքի շուրջ հանրային քննարկումների՝ համավարակի պատճառով ընդհատված շարքը՝ այս փուլում դրանք կազմակերպվում են առցանց: Tert.am-ի հետ զրուցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց, որ քննարկմանը մասնակցել են ԲՀԿ փորձագետները:

«Խիստ նախնական քննարկումներ են, շարունակական են լինելու: Այն փոփոխությունները, որոնք քննարկվում են, այս կամ այն կերպ մամուլում արծածվում են»,-ասաց նա:

Արման Աբովյանն ասաց, որ գործընթացի, փոփոխությունների շուրջ ունեն իրենց դիրքորոշումը, որը կներկայցնեն հետագայում:

«Առայժմ հավաքագրում ենք անում ազգաբնակչության, մասնագետների կարծիքը , պետք է հասկաանք՝ աշխատանքային գործընթացը դեպի ուր է շարժվում: Առայժմ այն, ինչ կատարվում է, շատ նախնական աշխատանքային փուլում է»,-ասաց նա:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից քննարկմանը մասնակցած պատգամավոր Կարեն Սիմոնյանը Tert.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ քննարկվել են նախընտրական քարոզարշավի ֆինանսավորմանը , վարչական ռեսուրսի չարաշահման արգելքին վերաբերող հարցերը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 



loading...