Նարեկ Պետրոսյանը հեռացել է «Ուրարտու» ակումբից


Նարեկ Պետրոսյանը հեռացել է «Ուրարտու» ակումբից
Օգոստոս 13 00:43 2020

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստ Նարեկ Պետրոսյանը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։

 
 
 

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նարեկ Պետրոսյանը «Ուրարտուի» սան է: Թիմի հետ 2015/16 մրցաշրջանում դարձել է Հայաստանի  գավաթակիր: «Ուրարտուի» կազմում նա բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 93 հանդիպման: 

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել 24-ամյա պաշտպանին՝ ունեցած ելույթների, դրսևորած նվիրվածության համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում: