Լոռու մարզում 50–ամյա վարորդի կողմից Toyota Ipsum-ի հրման ժամանակ այն 5 մետր բարձրությունից ընկել է ձորակը. կան վիրավորներ


Լոռու մարզում 50–ամյա վարորդի կողմից Toyota Ipsum-ի հրման ժամանակ այն 5 մետր բարձրությունից ընկել է ձորակը. կան վիրավորներ
Օգոստոս 12 00:17 2020

Երեկ՝ օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Քարինջ –Մարց ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Գյումրիի բնակիչ, 50-ամյա Հայկ Ա.-ն իր վարած Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենան հրելու ժամանակ այն մոտ 5 մետր բարձրությունից ընկել է ձորակը:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ, 41-ամյա Արման Ա.-ն, 18-ամյա Արա Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն: