Հայաստանում կորոնավիրուսից մահացած 59-ամյա տղամարդը չի ունեցել որեւէ քրոնիկական հիվանդություն


Հայաստանում կորոնավիրուսից մահացած 59-ամյա տղամարդը չի ունեցել որեւէ քրոնիկական հիվանդություն
Օգոստոս 9 11:24 2020

Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 791 անձ, վերջին մեկ օրում` 6 անձ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 54 (կին), 80 (կին), 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 89 (տղամարդ) և 59 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։