Հռոմի պապը 250 հազար եվրո է նվիրաբերել Բեյրութին


Հռոմի պապը 250 հազար եվրո է նվիրաբերել Բեյրութին
Օգոստոս 8 14:51 2020

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 250 հազար եվրո է նվիրաբերել Լիբանանի եկեղեցուն՝ օգոստոսի 4-ին երեկոյան Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով տուժածներին օգնելու համար, գրում է Vatican News-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նվիրատվությունը ի ցույց է դնում Վեհափառ հայրապետի ուշադրությունն ու հոգատարությունը տուժած բնակչության նկատմամբ։ Նշվում է, որ օգնությունը փոխանցվել է Բեյրութում Սուրբ Աթոռի պատվիրակության միջոցով: