UFC-ի ներկայացուցիչն ազատվել է աշխատանքից ամերիկահայ մարզիկին Արցախի դրոշով ռինգ դուրս գալու թույլտվություն տալու համար


UFC-ի ներկայացուցիչն ազատվել է աշխատանքից ամերիկահայ մարզիկին Արցախի դրոշով ռինգ դուրս գալու թույլտվություն տալու համար
Օգոստոս 7 22:30 2020

UFC-ի ներկայացուցիչն ազատվել է աշխատանքից այն բանի համար, որ թույլատրել է արմատներով հայ ամերիկացի մարզիկ Էդմեն Շահբազյանին դուրս գալ ռինգ Արցախի դրոշով:

 

Միջադեպը տեղի է ունեցել UFC Fight Night 173 մրցաշարում, որը կայացել էր օգոստոսի 2-ին Լաս Վեգասում: Շահբազյանի մարզիչ և մենեջեր Էդմոնդ Թարվերդյանի խոսքերով՝ նրանց հասցեին բողոքներ են ստացվել ԱՄՆ-ում Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատներից:

 

«UFC-ի ղեկավարությունը տուգանել է մեզ, նաև աշխատանքից հեռացրել է 20 տարվա փորձ ունեցող աշխատակցին, ով պետք է ստուգեր մարզիկին ռինգ դուրս գալուց առաջ»,- նշել է Թարվերդյանը:

 

Մասնագետը նաև նշել է, որ մարտիկը չի զղջում իր արածի համար: