Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7 նոր դեպք


Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7 նոր դեպք
Օգոստոս 7 12:50 2020

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7 նոր դեպք, ևս 7 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1213 դեպք, վարակվածներից 994-ն առողջացել է, 17-ը` մահացել:

6680 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 333 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 19 266 681 է, մահացել է 717 797 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: