«Բարսելոնան» պատրաստ է 10 միլիոն եվրոյով վաճառել Ռակիտիչին «Սևիլիային»․ Mundo Deportivo


«Բարսելոնան» պատրաստ է 10 միլիոն եվրոյով վաճառել Ռակիտիչին «Սևիլիային»․ Mundo Deportivo
Օգոստոս 4 09:45 2020

Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը պատրաստ է կիսապաշտպան Իվան Ռակիտիչին 10 միլիոն եվրոյով վաճառել «Սևիլիային», հայտնում է Mundo Deportivo-ն: Ավելի վաղ, 32-ամյա խորվաթ ֆուտբոլիստը հայտարարել էր ապագայում «Սևիլիա» վերադառնալու ցանկության մասին, որից նա տեղափոխվեց «Բարսելոնա» 2014 թվականին:
Որպես «կապտանռնագույնների» մաս՝ Ռակիտիչը անցկացրել է ընդհանուր առմամբ 309 հանդիպում, խփել 35 գոլ, դարձել է Իսպանիայի քառակի չեմպիոն, Իսպանիայի գավաթի քառակի հաղթող, 2015-ին նվաճել է Չեմպիոնների լիգան: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2021 թվականին: Ավելի վաղ ակումբային մակարդակում Ռակիտիչը խաղում էր նաև գերմանական «Շալկեի» և շվեյցարական «Բազելի» կազմում: Խորվաթիայի հավաքականի համար նա անցկացրել է ավելի քան 100 հանդիպում, դարձել Աշխարհի 2018 թվականի առաջնության արծաթե մեդալակիր: