Քայլի Ջենները հոնկոնգյան Vogue-ի նոր համարի շապիկի աստղն է (լուսանկարներ)


Քայլի Ջենները հոնկոնգյան Vogue-ի նոր համարի շապիկի աստղն է  (լուսանկարներ)
Օգոստոս 4 00:12 2020

Ամերիկյան Kylie Cosmetics ընկերության հիմնադիր-ղեկավար, ռեալիթի-շոուի աստղ Քայլի Ջենները զարդարել է Vogue ամսագրի հոնկոնգյան տարբերակի նոր համարի շապիկը:

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, 22-ամյա միլիարդատիրուհին կրել է ֆրանսիական Yves Saint Laurent բրենդի՝ լատեքսից կարված կիպ հագուստ, որն ընդգծել է նրա բարեմասնությունները:

Ջեններն իր ինստագրամյան էջում անդրադարձել է հեղինակավոր ամսագրի հետ համագործակցությանը՝  շնորհակալություն հայտնելով Vogue-ին, որ իրեն են ընտրել օգոստոսյան համարի շապիկը զարդարելու համար:

Նշենք, որ ավելի վաղ գեղեցկուհին հայտնվել էր Vogue-ի ավստրալական և չեխական տարբերակների շապիկներին: