«Եթե ամուսնացած չլինեի, հաստատ հայ աղջկա հետ կամուսնանայի». Լապշին


«Եթե ամուսնացած չլինեի, հաստատ հայ աղջկա հետ կամուսնանայի». Լապշին
Օգոստոս 3 21:42 2020

Իսրայելցի և ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը գրառում է կատարել սոցցանցում «Հարցեր, որոնք ադրբեջանցիները ցանկանում էին տալ Լապշինին, սակայն ամաչել են» խորագրով, որում պատասխանել է այն հարցերին, որոնք իրեն հաճախ են ուղղում ադրբեջանցի օգտատերերը սոցցանցերում:

«Հետևորդներիս շրջանում վերջերս շատացել են ադրբեջանցիները, որոնք «ապրում են տեղեկատվական վակուումում և այնպիսի անհեթեթություններ են դուրս տալիս իմ և Ղարաբաղի հետ իմ պատմության մասին, որ եկել է ժամականը հակիրճ ակնարկ անելու, որպեսզի բոլորին անհատապես չպատասխանեմ»:

Լապշինը, ի համալրումն այլ հարցերի, պատասխանել է նաև իր ծագման մասին հարցին. «Լապշին, դու հա՞յ ես»:

«Ոչ, ընդհանրապես մի կաթիլ հայկական արյուն չունեմ: Մայրս լիտվա-լեհական ծագմամբ հրեա է, հայրս ռուսական, ուկրաինական և հրեական արյան խառնուրդ է: Իսկ  հայ աղջիկներն ինձ չափազանց շատ են դուր գալիս, և եթե ամուսնացած չլինեի, ապա հաստատ հայ աղջկա հետ կամուսնանայի»,- գրել է Լապշինը: