«Ուրարտու»-ի նախկին ֆուտբոլիստը միացել է «Վան»-ին


«Ուրարտու»-ի նախկին ֆուտբոլիստը միացել է «Վան»-ին
Հուլիս 31 22:58 2020

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած «Վան» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ուրարտու»-ի և բուլղարական «Բոտև»-ի նախկին պաշտպան Էբերտ Կարդոսո դա Սիլվան պայմանագիր է կնքել «Վան»-ի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը կլինի Սևադա Արզումանյանը:



loading...