«Վրաստանի հետ զուգահեռների անցկացումն անխուսափելի է». Վահե Դավթյան


«Վրաստանի հետ զուգահեռների անցկացումն անխուսափելի է». Վահե Դավթյան
Հուլիս 5 19:38 2020

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վրաստանի հետ զուգահեռների անցկացումը, այուամենայնիվ, անխուսափելի է:

Եվ, իսկապես, ինչպե՞ս կարելի է չհամեմատել, օրինակ, Հայաստանի ու Վրաստանի իշխանությունների սոցիալական պատասխանատվության աստիճանը: Ոչ, խոսքը կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի մասին չէ:

Վրաստանի իշխանություններն օրերս պաշտոնապես հայտարարել են, որ մոտակա 3 տարվա ընթացքում գազի սակագները չեն բարձրանա ոչ մի թեթրիով: Դրա նպատակով կառավարությունը պատրաստ է անգամ գնալ սուբսիդավորման ճանապարհով:

Նշենք, որ սակագների բարձրացման ռիսկն սկսել է ակտիվերոն քննարկվել Վրաստանում այն բանից հետո, երբ ադրբեջանական SOCAR-ը պահանջել է սակագնի մեջ ներառել գազատրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված միջոցները, որոնք կազմում են շուրջ 150 մլն դոլար:

Վրաստանի իշխանությունների կողմից տրված՝ սակագնային աճի զսպման երաշխիքը վկայում է ոչ միայն սոցիալական պատասխատավության քաղաքականության, այլ նաև ռազմավարական պլանավորման մասին, ինչը հատկապես դրսևորվում է վերջին շրջանում էներգահամակարգի կառավարման, ներդրումների ներգրավման, սպառման, արտադրության, ներկրման ու արտահանման հարցերում»:



loading...