Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում պտտահողմը մի քանի ջերմոցներ է պոկել ու մոտ 200 մետր նետել


Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում պտտահողմը մի քանի ջերմոցներ է պոկել ու մոտ 200 մետր նետել
Հուլիս 5 16:48 2020

Հուլիսի 4-ին ուժեղ քամու և պտտահողմի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ բնակիչների՝ այն տևել է մի քանի րոպե, ու դրա հետևանքով մի քանի ջերմոցներ տապալվել են: Նույնիսկ կան ջերմոցներ, որոնց հսկայական երկաթե սյուները պտտահողմը հիմքից պոկել ու նետել է մոտ 200 մետր հեռու:

Գյուղացիները կրել են ֆինանսական վնաս: