Սիրիայում ավելի քիչ հրադադարի խախտում է արձանագրվել, քան Արցախի առաջնագծում


Սիրիայում ավելի քիչ հրադադարի խախտում է արձանագրվել, քան Արցախի առաջնագծում
Հուլիս 5 16:30 2020

Սիրիայի Իդլիբ բնակավայրի շրջանում պարեկություն անող Ռուսաստանի զինվորականները վերջին մեկ օրվա ընթացքում հրադադարի ընդամենը 4 խախտում են արձանագրել։ Նույն տարածում պարեկություն անող Թուրքիայի զինվորականները արձանագրել են ընդամենը 3-ը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Այս թվերը ավելի փոքր են, քան Արցախի առաջնագծում հրադադարի արձանագրվող խախտումների միջին թիվը։ Մասնավորապես անցյալ շաբաթ Ադրբեջանի զինված ուժերը Արցախի հայկական դիրքերի ուղղությամբ հրադադարը խախտել են 200 անգամ, օրական միջինը՝ 29 անգամ։

Ռուսաստանի և Թուրքիայի զինվորականները Իդլիբի նման հանգիստ իրավիճակ են արձանագրել նաև․

  • Լաթաքիայում՝ ըստ ռուսական կողմի՝ 4 դեպք, ըստ թուրքականի՝ 3
  • Հալեպում՝ ըստ ռուսական 2 դեպք, ըստ թուրքականի՝ 0։

Հիշեցնենք, որ այս երկու պետությունները համատեղ կամ իրարից առանձին պարեկություն են անում Սիրիայի հյուսիսային շրջաններում՝ այնտեղ կառավարական ուժերի ու զինյալների միջև հրադադարի պահպանման ռեժիմին հետևելու համար։



loading...