Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք


Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք
Հուլիս 5 13:04 2020

Հուլիսի 5-ի դրությամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 դեպք, առողջացել է ևս 3 պացիենտ, հայտնում է  Aliq Media-ն:

Ընդհանուր առմամբ՝ փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 951, ապաքինվել` 828 մարդ:

Կարանտինային ռեժիմում է 3828, հատուկ վերահսկողության ներքո՝ 192 քաղաքացի: Մինչ այս պահն արձանագրվել է 15 մահ:

Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 3 մարդ: