Առաջիկա օրերին մի քանի տասնյակ ամերիկացի դիվանագետներ կհեռանան Սաուդյան Արաբիայից


Առաջիկա օրերին մի քանի տասնյակ ամերիկացի դիվանագետներ կհեռանան Սաուդյան Արաբիայից
Հուլիս 5 00:33 2020

Առաջիկա օրերին մի քանի տասնյակ ամերիկացի դիվանագետներ կհեռանան Սաուդյան Արաբիայից՝ թագավորությունում կորոնավիրուսի խոշոր բռնկման պատճառով: Այդ մասին գրում է «Wall Street Journal»-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Աղբյուրի տվյալներով՝ ԱՄՆ պետդեպարտամենտը որոշ աշխատակիցների իրենց ընտանիքների հետ թույլ է տվել թողնել դիվանագիտական ներկայացուցչության տարածքը:

Հրատարակությունը նաև գրում է, որ դեսպանատան աշխատակիցների խմբում ամենաքիչը 30 վարակակիր կա: Ավելի վաղ կորոնավիրուսից այնտեղ մահացել է գերատեսչության վարորդը, ավելի ուշ դիվանագետներից մեկի ընտանիքի անդամին մերժել էին հոսպիտալացնել:

Ներկա պահին կորոնավիրուսով վարակվածների թիվը Սաուդյան Արաբիայում գերազանցել է 200 հազարը:



loading...