Ստորաբաժանման հրամանատարությունը և իրավապահ մարմինները հետաքննություն են իրականացնում հուլիսի 4-ին Հայաստանի Գյումրի քաղաքում՝ վարձակալած բնակարանում հայտնաբերված ռուս զինծառայողի դիակի վերաբերյալ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` հայտնում են Հարավային ռազմական շրջանից։
Ըստ հաղորդագրության՝ տղամարդը պայմանագրային հիմունքով ծառայել է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում:
Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախնական տվյալներով` զինծառայողի մահվան պատճառ են հանդիսացել անձնական հանգամանքները: