Մոտ 5 մլն դոլար՝ Գյումրիի մաքսատան կառուցապատմանը. Իշխանամերձ շրջանակներից ովքե՞ր և ի՞նչ առնչություն ունեն


Մոտ 5 մլն դոլար՝ Գյումրիի մաքսատան կառուցապատմանը. Իշխանամերձ շրջանակներից ովքե՞ր և ի՞նչ առնչություն ունեն
Հուլիս 4 22:53 2020

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր՝ «Ստի վերջը» տեսաշարի հերթական՝ 10-րդ թողարկման ժամանակ անդրադարձել էր Գյումրիում մաքսատուն կառուցելու մանրամասներին՝ նկատելով, թե երկար ժամանակ փորձում էր հասկանալ՝ որն է դրա քաղաքական շահը.

«Գյումրու մաքսատան վրա մոտավորապես ծախսվել է ավելի քան 2 միլիարդ դրամ (4 մլն 120․000 դոլարից ավելի,- հեղ.)։ Յուրաքանչյուր շինարարություն սկսվում է հաշվարկից և ճարտարապետական աշխատանքներից։ Եվ ես, որպեսզի չմտնեմ դրա մեջ, սկսեցի ամենասկզբից՝ վերցրեցի առաջին իսկ թուղթը, նայեցի՝ իսկ ո՞վ է արել ճարտարապետական հաշվարկային աշխատանքները. «Ատրիում թիմ» ՍՊԸ-ն։ «Ատրիում թիմ» ՍՊԸ-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության որոշումով՝ առանց տենդերի՝ ուղիղ գնման իրավունքով, իրավունք է տալիս կազմակերպելու այդ բոլոր աշխատանքները՝ նախագծերը, հաշվարկները, և այլն։ Եթե չեմ սխալվում, օգոստոսի 8-ին։ Ամեն ինչ լավ կլիներ, եթե լիներ տենդեր, և ավելի կարևորը՝ եթե «Ատրիում թիմ» ՍՊԸ-ն ունենար լիցենզիա, որովհետև «Ատրիում թիմ» ՍՊԸ-ն մի կազմակերպություն է, որը երբեք չի մասնակցել որևէ տենդերի, որը երբեք չի արել որևէ խոշոր պետական աշխատանք, որն աննկատ կազմակերպություն է (ես կասկածի տակ չեմ դնում պրոֆեսիոնալիզմը, ուղղակի ֆիքսում եմ փաստերը), լիցենզիա է ստանում Հայաստանի Հանրապետության պետական օրգաններից օգոստոսի 26-ին։

Նիկոլ Փաշինյանն իր կառավարության որոշումով լիազորում է մի կազմակերպության, որը նույնիսկ լիցենզիա չունի: Իսկ գիտե՞ք՝ ինչու, որովհետև այդ «Ատրիում թիմ» ՍՊԸ-ն, ըստ օդում կախված լուրերի, ուղիղ կապված է բարեկամական կապերով մեր սրտի ՊԵԿ փոխնախագահ, Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհի և դրածո ՊԵԿ-ում Շուշաննա Ներսիսյանի հետ՝ նույն ինքը՝ Նակոլկա Շուշո»,- ներկայացրեց Մ. Մինասյանը։

168.am-ը ՊԵԿ փոխնախագահի և այդ կազմակերպության առնչությունների մասին հարցում հղեց ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանին՝ մասնավորապես հետաքրքրվելով․

«Հարգելի Տիկին Ներսիսյան, Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակեց իր՝ «Ստի վերջը» տեսաշարի հերթական՝ 10-րդ թողարկումը։ Մ. Մինասյանն այս անգամ անդրադարձավ Գյումրիում մաքսատուն կառուցելու մանրամասներին՝ հիշատակելով նաև Ձեր անունը: Ի՞նչ առնչություն ունեք «Ատրիում թիմ» ՍՊԸ կազմակերպության հետ»:

 ՊԵԿ փոխնախագահը, սակայն, կարճ պատասխանել է. ««Ատրիում Թիմ» ՍՊ ընկերությունը ինձ հետ որևէ առնչություն չի ունեցել և չունի»։

Որտե՞ղ է ճշմարտությունը

Թեև Շուշանիկ Ներսիսյանը հերքեց իր առնչակցությունն այդ կազմակերպությանը, այդուհանդերձ, մեր տեղեկություններով, Հայկ Դալլաքյանը, ով 2011 թվականին միացել է «Ատրիում թիմի»ն և որի անվամբ բացված էլեկտրոնային փոստը tender-monitoring կայքում ցայսօր կցված է «Ատրիում թիմ» ՍՊԸ-ին, Շուշանիկ Ներսիսյանի ազգականն է (Հայկ Դալլաքյանի և Շուշանիկ Ներսիսյանի տատիկները հարազատ քույրեր են):

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։