«165 դրամ․ սա այն տարեկան գույքահարկն է, որը ես վճարելու եմ այս տարի»․ Գևորգ Պապոյան


«165 դրամ․ սա այն տարեկան գույքահարկն է, որը ես վճարելու եմ այս տարի»․ Գևորգ Պապոյան
Հուլիս 4 22:32 2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «165 դրամ։ Սա այն տարեկան գույքահարկն է, որը ես վճարելու եմ այս տարի Գարեգին Նժդեհ մետրոյի կայարանի հարևանությամբ գտնվող իմ երկսենյականոց բնակարանի համար։ Եթե կան մարդիկ, ովքեր համարում են, որ ամսական 14 դրամ գույքահարկը արդար է, ապա ավելացնելու բան չունեմ։ 6 տարի հետո տարեկան գույքահարկս կկազմի ընդամենը 11.516 դրամ կամ ամսական 960 դրամ։


Համեմատության համար նշեմ, որ տարածքում, որտեղ ապրում եմ, երկսենյականոց բնակարանի նվազագույն ամսավարձը 150 հզ. դրամ է, այն էլ 1 տարով վարձակալելու դեպքում, իսկ 16 մլն դրամանոց երկսենյականոց բնակարան վաղուց, շատ վաղուց տարածքում չկա։ Այսինքն` մոտարկված շուկայական արժեքները շատ ավելի ցածր են, քան` իրական շուկայական արժեքն է»։



loading...