«Անգամ եթե ցմահ դատապարտեն, հպարտության զգացումը, որ ես Հայրապետյան Ռուբենի որդին եմ, մի գրամով չի կարող պակասել». Ռաֆիկ Հայրապետյան


«Անգամ եթե ցմահ դատապարտեն, հպարտության զգացումը, որ ես Հայրապետյան Ռուբենի որդին եմ, մի գրամով չի կարող պակասել». Ռաֆիկ Հայրապետյան
Հունիս 4 15:28 2020

«Անգամ եթե ցմահ դատապարտեն, հպարտության զգացումը, որ ես Հայրապետյան Ռուբենի որդին եմ, մի գրամով չի կարող պակասել». Ռաֆիկ Հայրապետյան

AntiFake.am-ի հյուրը Ռաֆիկ Հայրապետյանն է:

Թեման՝ Ռաֆիկ Հայրապետյանի և նրա հոր՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործը և այս ամենում քաղաքական ենթատեքստի առկայությունը:

«Ես ներկայացել եմ քննչական մարմին և տվել եմ ցուցմունք բոլոր իրադարձությունների հետ կապված: Վաղ թե ուշ ժամանակը ամեն ինչ իր տեղը կգցի: Դատարանը չի հաստատել այն մեղադրանքները, որ մեղսագրվում են ինձ և հորս: Ես չեմ կարծում, որ պատշաճ է մեկնաբանել, որ մենք խուսափում ենք քննությունից», – ասում է Հայրապետյանը և փաստում. «Անգամ եթե ցմահ դատապարտեն, հպարտության զգացումը այն, որ ես Հայրապետյան Ռուբենի որդին եմ, մի գրամով չի կարող պակասել իմ մեջ»:

Ռաֆիկ Հայրապետյանը համոզված է. այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի: