«Ինձ որևէ զենք կրող մարդ չի ուղեկցում»․ Հակոբ Արշակյան


«Ինձ որևէ զենք կրող մարդ չի ուղեկցում»․ Հակոբ Արշակյան
Հունիս 4 15:25 2020

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տարածել․ «Ցանկանում եմ տեղեկացնել, որ ինձ որևէ զենք կրող մարդ չի ուղեկցում և չի ուղեկցել։
     Տարբեր տրամաչափի զենքերի միջոցով սեփական քաղաքացիներին, սեփական ժողովրդին լռեցնող մարդկանց կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներն իրականում տարածել են Հայփոստի «Հատուկ միջոցների փոխադրման ծառայության» աշխատակցի նկարը, որն իմ այցի պահին գտնվում էր փոստի տվյալ տեղամասում։
     Բոլորին լավ օր եմ մաղթում, պահպանեք անվտանգության կանոնները և առողջ եղեք»։