«Վերջին զանգից՝ վերջին պար»․ ԿԳՄՍ նախարար


«Վերջին զանգից՝ վերջին պար»․ ԿԳՄՍ նախարար
Հունիս 4 14:56 2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետի՝ «պարող կինը, պարզվում է, դպրոցի տնօրենն է» գրառմանը․

«Վերջին զանգից՝ վերջին պար

Ոմանց թվում է, թե երբ մենք նրանց կոչ ենք անում, հորդորում ենք կամ խնդրում ենք, դա մեր թուլության նշանն է: Ամենևին, դա մեր ուժեղ կողմն է, երբ յուրաքանչյուրին դիտում ենք որպես գործընկեր, իսկ հորդորը, կոչը, խնդրանքը համերաշխության ու փոխգործակցության կարևոր բաղադրիչներ են:

Բայց եթե ոմանք, այդ թվում՝ 114 դպրոցի ղեկավարությունը, մատների արանքով են նայում այս ամենին, մենք կձեռնարկենք ամենախիստ միջոցները»,- գրել է նախարարը:



loading...