Վրաստանում մասնավոր մանկապարտեզները կսկսեն գործել աշնանը


Վրաստանում մասնավոր մանկապարտեզները կսկսեն գործել աշնանը
Հունիս 2 16:17 2020

Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված՝ Վրաստանում մասնավոր մանկապարտեզները դադարել են գործել մարտ ամսից, իսկ գործունեությունը, ինչպես դպրոցներն ու պետական ​​մանկապարտեզները, կարող են սկսել սեպտեմբերից ոչ շուտ:

 

Վրաստանի մասնավոր մանկապարտեզների ասոցիացիայից հայտարարել են, որ  մասնավոր մանկապարտեզների 6-ամսյա դադարեցման հետևանքով իրենց բիզնեսը զգալի կորուստ կունենա:

 

«Մենք դիմել ենք ԿԳՆ-ին՝ խնդրելով թույլատրել աշխատել հունիսի 8-ից, բայց դեռ պատասխան չենք ստացել»,- ասված է ասոցիացիայի հաղորդագրության մեջ: