Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառում կատարելու փաստի առթիվ քրգործի հարուցումը մերժվել է


Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառում կատարելու փաստի առթիվ քրգործի հարուցումը մերժվել է
Հունիս 2 15:20 2020

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր վերաբերյալ գրառում կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է։

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ոստիկանության ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով»,- ասաց Ջանոյանը։

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հրապարակման տակ մի օգտատեր Ռևազյանին և նրա նորածին դստերն ուղղված ատելության խոսք պարունակող գրառում էր կատարել, որը հանրության շրջանում բացասական արձագանք էր ստացել։

Դատախազությունը Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր վերաբերյալ գրառումը ուղարկել էր ՀՀ ոստիկանություն։



loading...