Ինչ հետևանքներ է թողնում կորոնավիրուսը. պարզաբանում է ԱՀԿ փորձագետը


Ինչ հետևանքներ է թողնում կորոնավիրուսը. պարզաբանում է ԱՀԿ փորձագետը
Հունիս 1 23:54 2020

Կորոնավիրուսային վարակ տարած մարդկանց մեծ մասն ամբողջովին առողջանում է՝ չունենալով ոչ մի հետևանք, ասել է ԱՀԿ փորձագետ Մարիա վան Կերկխովը:

«Ներկա պահին մենք գիտենք, որ առողջացածների մեծ մասը վերականգնվում է առանց հետևանքների»,- ասել է նա՝ նշելով, որ, այնուամենայնիվ, ծանր թոքաբորբ կամ տոքսիկ շոկ տարած հիվանդներին վերակագնվելու համար առավել երկար ժամանակամիջոց է պահանջվում:

Իտալացի հետազոտողներն էլ ապացուցել են, որ կորոնավիրուսի պատճառով ծանր թոքաբորբ տարած մարդկանց վերականգնումը կարող է ձգվել կես տարուց ավելի, նրանք առավել խոցելի են դառնում և նրանց 30%-ը կարող է տառապել շնչուղիների խրոնիկ հիվանդություններից: