Վլադիմիր Լևիի 13 մտքեր, որոնց օգնությամբ կյանքը կընդունեք այնպիսին, ինչպիսին որ կա


Վլադիմիր Լևիի 13 մտքեր, որոնց օգնությամբ կյանքը կընդունեք այնպիսին, ինչպիսին որ կա
Հունիս 1 22:04 2020

Յուրաքանչյուրս երբեմն սկսում են տանջել այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են մեր բնույթին կամ այս աշխարհում մեր դերին։ Որոշ մտածողներ իրենց ողջ կյանքը նվիրում են այս հարցերի պատասխանները գտնելուն։ Մարդկային ոգու այդպիսի գիտակներից մեկն է հոգեթերապևտ Վլադիմիր Լևին։

 

Վլադիմիր Լևին հայտնի բժիշկ է, հոգեբան և գրող։ Նրա հեղինակած հանրամատչելի հոգեբանության վերաբերյալ գրքերը գրված են կենդանի լեզվով և իրենց մեջ բազում ժանրեր են ներառում։ Ներկայումս Լևինը 80 տարեկան է և շարունակում է իր գործունենությունը։

Մարդկանց հետ ապրելու մասին
  • Ով հասկանում է, չի գնահատում, իսկ ով գնահատում է, չի հասկանում։
  • Գնացեք մարդկանց մոտ, որպեսզի հասկանաք նրանց։ Եվ պետք չէ նախօրոք անհանգստանալ, թե ինչպիսին են ձեր հոգու ջերմությունը և լուսավորությունը։ Լույսը կառկայծի հանդիպման ժամանակ։
  • Մարդիկ շատ տարբեր են։ Երբեմն թվում է, որ բոլորին մի տեսակ համարելը սխալ է։ Բնությունը, բոլորիս միանման դարձնելով, ուղղակի կատակ է արել։
  • Ամբոխում, որտեղ բոլորն աղմկում են, ամենից շատ ուշադրություն է գրավում լռողը։
  • Ապուշի ողբերգությունը ոչ թե հիմարության մեջ է, այլ խելքի ձգտման։
  • Բարոյագիտությունը ժանր է, որտեղ դեռևս ոչ ոք հաջողություն չի ունեցել։

Աշխատանքի մասին

  • Երբեք մի վախեցիր անել այն, ինչը չես կարող, հակառակ դեպքում ոչինչ չես սովորի։
  • Հանգիստը արվեստ է։ Հանգիստը ոչ պակաս պատասխանատու աշխատանք է, քան բուն աշխատանքը։ Հանգստանալու ունակություն ունեցող մարդիկ այնքան են, որքան լավ աշխատողները․ երկու ունակություններն էլ միշտ համընկնում են։
  • Աշխատանքի մեջ ոչ թե քեզ գնահատիր, այլ արդյունքները։
  • Ծուլությունը հայտնագործությունների մայրն է։ Մարդը հոգնեց քայլելուց և ստեղծեց անիվը։ Եվ սկսվեց․․․

Սիրո մասին

  • Սերը պարտվելու արվեստն է։
  • Կյանքից երբեք չի կարելի հեռացնել 3 բան՝ ռիսկը, մեղքը և երջանկության հնարավորությունը։
  • Եթե ձեզ խաբել են սիրո մեջ, ապա այդ խաբեբան դուք եք։