ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունն բողոքի նոտա է ուղղել Պետդեպարտամենտին ոստիկանության կողմից ՌԻԱ Նովոստի-ի թղթակցի նկատմամբ անթույլատրելի վերաբերմունքի կապակցությամբ:
Նախօրեին Մինեապոլիսի ոստիկանությունը փչել է պղպեղ պարունակող սփրեյ ՌԻԱ Նովոստի-ի թղթակից Միխայիլ Տուրգիեւի դեմքին։
Ավելի վաղ նա հաղորդել էր, որ Մինեապոլիսում ոստիկանությունը միտումնավոր կիրառել է արցունքաբեր նյութ լրագրողների դեմ՝ VICE հեռուստաալիքի նկարահանող խմբի եւ ՌԻԱ Նովոստի-ի թղթակցի դեմ բողոքի ցույցը ցրելուց հետո։
ՌԴ ԱԳ նախարարությունը գնահատել է դա որպես անհիմն դաժանության դրսեւորում։
Մինեսոտայի նահանգապետը ներողություն է խնդրել լրագրողներից, որոնք ֆիզիկական վնաս են կրել