Կորոնավիրուսի վարակավածության ցուցանիշները տարածաշրջանում


Կորոնավիրուսի վարակավածության ցուցանիշները տարածաշրջանում
Մայիս 31 01:00 2020

Մայիսի 30-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 396,575-ի։ Բուժվել է 167,469 մարդ, մահացել է՝ 4,555-ը։

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 162,120 դեպք է գրանցվել, մահացել է 4,515 մարդ, բուժվել՝ 126,984-ը։

Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 7,734-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 148,950 դեպք։ Ապաքինվել է 116,827 մարդ։

Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 5,246 անձի մոտ, որից 3,327-ն ապաքինվել են, 61-ը՝ մահացել է։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 757-ի։ Մահացել է 12 մարդ, բուժվել է 600 մարդ։

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 8,927-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 3,317 է, վիրուսից 127 մարդ է մահացել։

Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 1,759,725 վարակված, 103,389 մահ։



loading...