Կենտրոնում, Նորք-Մարաշում և Էրեբունիում ոստիկաններն ու տեսչական մարմնի աշխատակիցները հսկողություն են իրականացրել


Կենտրոնում, Նորք-Մարաշում և Էրեբունիում ոստիկաններն ու տեսչական մարմնի աշխատակիցները հսկողություն են իրականացրել
Մայիս 30 20:08 2020

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ ուժերով մայիսի 30-ին շարունակել են ուժեղացված հսկողությունը:

Մշտադիտարկումներն ու վերահսկողությունը իրականացվել են  Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի վարչական շրջաներում՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։

Վաղ առավոտից մշտադիտարկվել են առերևույթ խախտում թույլ տված  մարդատար տաքսի ավտոմոբիլները և կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցները:

Տեղում իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ,  վարորդների և ուղևորների շրջանում տարվել են բացատրական և իրազեկման աշխատանքներ՝ ՀՀ պարետի կողմից տրված ցուցումներին խստագույնս հետևելու և իրենց առողջությունն ու անվտանգությունը պահպանելու համար:



loading...