ԱՄՆ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակից է սպանվել սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով սկսած անկարգությունների ժամանակ


ԱՄՆ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակից է սպանվել սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով սկսած անկարգությունների ժամանակ
Մայիս 30 18:37 2020

CNN հեռուստաալիքը գրում է, որ  ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Օքլենդ քաղաքում մայիսի 30-ին սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով սկսված անկարգությունների և խռովությունների ժամանակ ԱՄՆ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակից է մահացել, իսկ համածառայակիցը հրազենային վիրավորում է ստացել: 

Զոհվածի համածառայակիցը հրազենային վնասվածք է ստացել, սակայն ողջ է մնացել։

Ներկայում առնվազն յոթ հազար մարդ դուրս է եկել բողոքի ակցիաների։ Ոստիկանությունը նշում է, որ նրանք զգալի վնաս են հասցրել քաղաքին։ Տեղեկություններ են ստացվում իրավապահ մարմինների աշխատակիցների վրա վանդալիզմի, կողոպուտների, հրկիզումների և հարձակումների մասին։

Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։

Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մնացյած երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը սպառնացել էր իր հսկողության տակ վերցնել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքը։

Նախագահը ցուցարարներին «ավազակներ» է անվանել, իսկ քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյին՝ «թույլ» որակել՝ սպառնալով իր ձեռքը վերցնել քաղաքի վերահսկողությունը, եթե նրան չհաջողվի դադարեցնել բռնությունը, որի հետևանքով ավերվում է քաղաքը։



loading...