Իսպանիայում մտածում են երկրպագուներին մարզադաշտ վերադարձնելու մասին


Իսպանիայում մտածում են երկրպագուներին մարզադաշտ վերադարձնելու մասին
Մայիս 30 16:18 2020

Հունիսի 11-ին վերսկսվելու է ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը։ Սկզբում առաջնության բոլոր խաղերը կանցկացվեն առանց հանդիսականների։

Լա լիգան, սակայն, հետաքրքիր սցենար է մշակել երկրպագուներին մարզադաշտ վերադարձնելու համար։ Երեկ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի Պրիմերայի նոր մրցաշրջանը նախատեսվում է սկսել սեպտեմբերի 12-ից։

El Pais-ի փոխանցմամբ՝ Լա լիգայում մտադիր են երկրպագուներին աստիճանաբար մարզադաշտ վերադարձնել։ Սեպտեմբերի 12-ից մարզադաշտերում նստատեղերի 30 տոկոսի չափով երկրպագուներ կարող են հետևել խաղի ընթացքին։

Մինչև նոյեմբեր Լա լիգան մտադիր է այդ թիվը հասցնել 50 տոկոսի։ Վերջնանպատակն այն է, որ 2021 թվականի հունվարին երկրպագուները մարզադաշտ վերադառնան ամբողջությամբ։



loading...