Հնդկաստանից Հայաստան է վերադարձել 23 քաղաքացիներ, հնդիկ 130 ուսանողներ էլ վերադարձել են Հնդկաստան


Հնդկաստանից Հայաստան է վերադարձել 23 քաղաքացիներ, հնդիկ 130 ուսանողներ էլ վերադարձել են Հնդկաստան
Մայիս 30 15:00 2020

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի լայնածավալ տարածման կանխարգելման գործում օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ իրականացվող գործողությունների շրջանակներում՝ ՀՀ ԱԳՆ, Հայաստանում Հնդկաստանի դեսպանության և Հնդկաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցության արդյունքում, մայիսի 29-ին Հնդկաստանի կառավարության կողմից կոմերցիոն հիմունքներով կազմակերպվել է Դելի-Երևան հատուկ չվերթ: Այս մասին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից:

Հատուկ չվերթով Հայաստան են տեղափոխվել Հնդկաստանում գտնվող Հայաստանի 23 քաղաքացիներ, իսկ Հայաստանից Հնդկաստան են տեղափոխվել Հայաստանում գտնվող 130 հնդիկ ուսանողներ:

r: #000000; text-align: justify;">ՀՀ արտաքին գործերի նախարարությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում Հնդկաստանի գործընկերներին՝ ցուցաբերած աջակցության համար:

 



loading...