Երեւանի բնկարաններից մեկում 67-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել


Երեւանի բնկարաններից մեկում 67-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել
Մայիս 30 14:37 2020

Մայիսի 30-ին, ժամը 07:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելու փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի անկողնում հայտնաբերվել է Գագիկ Դ․-ի դին (ծնված 1953 թ.):



loading...