Ատլանտայի իշխանությունները բողոքի ակցիաների պատճառվ երկրում արտակարգ դրություն են հայտարարել


Ատլանտայի իշխանությունները բողոքի ակցիաների պատճառվ երկրում արտակարգ դրություն են հայտարարել
Մայիս 30 13:18 2020

Ֆուլտոն շրջանում, որի վարչական կենտրոնն Ատլանտա քաղաքն է, արտակարգ դրության ռեժիմ է մտցվել: Այս մասին մայիսի 30-ին հայտարարել է նահանգապետ Ջորջիա Բրայան Քեմպը:

 

«Քաղաքապետ Քեյշի Բոտոմսի խնդրանքով և իրավապահ ու արտակարգ ծառայությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցություններից հետո ես Ֆուլտոնի շրջանում հայտարարեցի արտակարգ դրության ռեժիմ»,- գրել է նա Twitter-ում:

Նա ընդգծել է, որ տեղի իրավապահ մարմիններին օգնելու համար քաղաքը կհսկեն ազգային գվարդիայի զինվորները, որպեսզի պաշտպանեն մարդկանց ու նրանց սեփականությունը:

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով ոստիկանության դեմ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում ավելի քան 10 ամերիկյան քաղաքներում:

Մինեապոլիսի 46-ամյա բնակիչը մահացել էր մայիսի 25-ին այն բանից հետ, երբ երեք ոստիկան նրան գցել են ասֆալտին ու պահել ավելի քան 8 րոպե՝ ուշադրություն չդարձնելով այն բանի վրա, որ տղամարդը շնչահեղձ է լինում:



loading...