Ուհանի ծովամթերքի շուկան ոչ թե կորոնավիրուսի պատճառն էր, այլ նրա «զոհերից մեկը».Korrespondent


Ուհանի ծովամթերքի շուկան ոչ թե կորոնավիրուսի պատճառն էր, այլ նրա «զոհերից մեկը».Korrespondent
Մայիս 30 13:10 2020

Ուհանի ծովամթերքի շուկան ոչ թե կորոնավիրուսի պատճառն էր, այլ նրա «զոհերից մեկը»: Ինչպես հայտնում է Korrespondent-ը, այս մասին հայտարարել են չինացի պաշտոնյաները: Ուհանի մթերային շուկայի կենդանիներից վերցրած նմուշների գենետիկ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանց օրգանիզմում չկար SARC-CoV-2, հետևաբար՝ նրանք չէին կարող լինել գնորդների վարակման աղբյուր:

 

Միևնույն ժամանակ, չինացի հետազոտողները հաստատել են վարկածը, որ այդ վարակը ծագել է չղջիկների մոտ, սակայն մարդկանց այն փոխանցվել է ոչ թե անմիջականորեն չղջիկներից, այլ միջնորդավորված: Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի վայրը հայտնի չէ:



loading...