Ռուսաստանում COVID_19-ի դեպքերի թիվը մոտենում է 400 հազարի


Ռուսաստանում COVID_19-ի դեպքերի թիվը մոտենում է 400 հազարի
Մայիս 30 12:37 2020

Վերջին մեկ օրում Ռուսաստանի 83 շրջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 8 952 նոր դեպք (+2,3%):Հիվանդության ախտանիշ չի ունեցել նոր դեպքերի 41,9%-ը (3 747 մարդ)։ Արձանագրվել է մահվան 181 դեպք, ապաքինվել և դուրս է գրվել 8 212 պացիենտ, ընդհանուր՝ 167 469 մարդ։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը ՌԴ ողջ տարածքում հասել է 396 575-ի։ Ըստ շտաբի տվյալների՝ մահացել է 4 555 հիվանդ:

 
 


loading...