Կորոնավիրուսից մահացածներից 1-ը կին է, 6`-ը տղամարդ


Կորոնավիրուսից մահացածներից 1-ը կին է, 6`-ը տղամարդ
Մայիս 30 11:11 2020

Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից  մահացել է 7 քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության  նախարարությունից:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 61 (կին), 82 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (տղամարդ), 75 (տղամարդ), 76 (տղամարդ), 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: