Ռուսաստանը կրկին նախապատրաստական աշխատանքներ է տանում նվիրված Հաղթանակի օրվան


Ռուսաստանը կրկին նախապատրաստական աշխատանքներ է տանում նվիրված Հաղթանակի օրվան
Մայիս 28 18:44 2020

Աշխարհում բռնկված պանդեմիայի պատճառով Ռուսաստանում հետաձգվել էր  Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսը։ Այս տարի այն կնշվի հունիսի 24-ին։ Ռուսաստանը որոշել է կրկին նախապատրաստվել և նոր հրավերներ ուղարկել։ Այս մասին ռուսական մամուլին տեղեկացրել է  ՌԴ ԱԳՆ առաջին եվրոպական դեպարտամենտի ղեկավարը։

Ալեքսեյ Պարամոնովը, մասնավորապես տեղեկացրել է, որ իրենք հրավեր են ուղարկելու շատ նախագահների և կառավարությունների ղեկավարների, հրավիրվածների թվում է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Ինչ վերաբերում է  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ռուսական կողմը դեռ նախորդ տարի հրավեր է ուղարկել նրան Հաղթանակի օրվա զորահանդեսին մասնակցելու համար։ Թրամփը նախ՝ սիրալիր պատասխանել էր, որ կուզենար մասնակցել, իսկ այս տարվա սկզբին հասկացրել էր, որ չի կարողանա անել դա։



loading...