Վրաստանում 1 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք


Վրաստանում 1 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք
Մայիս 27 13:52 2020

Համաձայն երկրի Առողջապահության նախարարության տվյալների՝ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 735 դեպք՝ նախօրեին վարակակիրներն ավելացել են 3-ով։

Ապաքինվել է 557 քաղաքացի, մահացել` 12 հիվանդ:

Կարանտինում է գտնվում 3 076 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 250 պացիենտ: