Կիեւյան փողոցում բախվել են «Lexus»-ն ու «Yamaha» մոտոցիկլետը. Վերջինիս ուղեւոր 28-ամյա աղջիկը հիվանդանոցում է


Կիեւյան փողոցում բախվել են «Lexus»-ն ու «Yamaha» մոտոցիկլետը. Վերջինիս ուղեւոր 28-ամյա աղջիկը հիվանդանոցում է
Մայիս 27 11:40 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 26-ին, ժամը 19։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիեւյան փողոցի թիվ 3 հասցեում գնտվող «Արցախբանկ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացին վրաերթի է ենթարկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կիեւյան 9 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են «Lexus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Մ․) եւ «Yamaha» մակնիշի մոտոցիկլետը (վարորդ՝ Նարեկ Հ․, ծնված 1990 թ․), ինչի հետեւանքով մոտոցիկլետի ուղեւոր Սյուզաննա Բ․-ն (ծնված 1992 թ․) ստացել է մարմնական վնասվածքներ։

Փրկարարները Սյուզաննա Բ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։



loading...