Հայաստանի ՊՆ-ում կստեղծվի ԲԿՄԱ պետական հիմնարկը


Հայաստանի ՊՆ-ում կստեղծվի ԲԿՄԱ պետական հիմնարկը
Մայիս 27 11:30 2020

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 27-ի նիստում որոշում է կայացրել ստեղծել ՀՀ ՊՆ «Բանակի կենտրոնական մարզական ակումբ» պետական հիմնարկը:

Մարզական ակումբի`

Գործունեության նպատակն է՝ ՀՀ զինված ուժերում սպորտի զարգացումը, նախարարության մարզական հավաքական թիմերի կազմավորումը եւ դրանցով ՀՀ զինված ուժերը հանրապետական եւ միջազգային առաջնություններում ներկայացումը, զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց ներգրավումը զինված ուժերի մարզական կյանքին եւ պարասպորտի զարգացումը, նախազորակոչային եւ զորակոչային տարիքի երիտասարդության շրջանում զինվորական ծառայության գրավչության մասսայականացումը:

Այս ակումբի միջոցով հնավոր կլինի ապահովել ՊՆ հավաքական թիմերի մարզումն ու մանկապատանեկան թիմերի ձեւավորումը, ռազմակիրառական մարզաձեւերի զարգացումը, կազմակերպել զինծառայողների ու պաշտպանության նախարարության քաղաքացիական անձնակազմի, նրանց ընտանիքների անդամների ֆիզիկական կուլտուրայով եւ սպորտով զբաղվելը:



loading...