Turan-ի հաղորդմանբ՝ Բաքվում՝ Միլի Մեջլիսի շենքի առջև, ոստիկանությունը ցրել է «Պահանջում ենք պատերազմ Ղարաբաղում» ակցիան: Ցուցարարները մեղադրել են պատգամավորներին, որոնք չեն պաշտպանում երկրի շահերը:
Ակցիայիի մասնակիցներից մեկն ասել է, որ հայերի համար Շուշին համարվում է մայրաքաղաք, իսկ իրենց խորհրդարանի 99 պատգամավորները համաձայնություն են տալիս Ադրբեջանի օկուպացված տարածքում Իրանից կամրջի կառուցմանը:
Բողոքի ակցիայի մասնակիցները ձերբակալվել են:
«Մուսավատ» կուսակցության անդամ Իլգար Մահմուդին տեղափոխել են ոստիկանական մեքենայով: Ցույցի եւս 11 մասնացի տեղափոխել են ոստիկանական բաժանմունք ավտոբուսով, մյուսներին ցրել են ակցիայի անցկացման վայրից: