«Իսկական կարոտը դռնեդուռ չի ընկնում, ձայն չի հանում, չի գոռում ու լալիս ուրիշների մոտ, այլ միայն զգում է, միայն տառապում». Շիրվանզադեի 7 մտքերը


«Իսկական կարոտը դռնեդուռ չի ընկնում, ձայն չի հանում, չի գոռում ու լալիս ուրիշների մոտ, այլ միայն զգում է, միայն տառապում». Շիրվանզադեի 7 մտքերը
Մայիս 26 18:14 2020

Ալեքսանդր Շիրվանզադե՝ գրող, որն իր քաոսիկ և միևնույն ժամանակ, հոգին շարժող մտքերով, ստիպել է շատերին հուզվել։ Առաջարկում ենք ծանոթանալ գրողի հանճարեղ 7 մտքերին, որ կհուզեն սիրտն ու կստիպեն մտածել։ 

 

1. Ոչ, ոչ. նա չէր սիրում իր կնոջը և վաղուց է եկել այն եզրակացության, որ երբեք չի սիրել նրան և ոչ էլ սիրվել նրանից։ Դա մի սխալ էր, մի անզգուշություն, որ նա գործեց առանց ինքն իրեն հաշիվ տալու, առանց իր զգացմունքների խորքը վերլուծման ենթարկելու, ինչպես արել և անում են շատ շատերն իրենց երիտասարդ հասակում։

2. Իսկական կարոտը դռնեդուռ չի ընկնում, ձայն չի հանում, չի գոռում ու լալիս ուրիշների մոտ, այլ միայն զգում է, միայն տառապում։ 

3. Տասնուիններորդ դարը, սիրելիս, խաբեբայության դար է, իսկ այդ դարը դեռ չի վերջացել։ Այժմ խաբում են ամենքը և ամենից ավելի նրանք, որոնք ըմբոստանում են խաբեբայության դեմ։ 

4. Սև քաղաքը, արդարև, սև էր, որպես կախարդական մի աշխարհ, որ կրում էր իր վրա աստվածային անեծքի դրոշմը։ 

5. -Փո՜ղ, փող ու փող,- գոչեց նա՝ ընկնելով մի տեսակ ինքնամոռացության մեջ։ Նա է աշխարհի հավատը, սերը, աստվածը։ 

6. Այժմ միայն նա է կարող ապրել, ով ունի երեք ժամանակակից զենքերից մեկը - փող, տաղանդ և հնարամտություն։ 

7. Ժամանակն ու տարածությունը սիրո, եթե կարելի է այսպես ասել, սղոցներն են։