Ինչպիսին է աշխարհի ամենաթանկարժեք մասնավոր Boeing օդանավը ներսից


Ինչպիսին է աշխարհի ամենաթանկարժեք մասնավոր Boeing օդանավը ներսից
Մայիս 25 19:59 2020

Dreamliner B787 Dreamjet-ն արտաքուստ սովորական ինքնաթիռ է ու էապես չի տարբերվում այս տեսակի մյուս փոխադրամիջոցներից: Սակայն իրականում այն աշխարհում ամենամեծ մասնավոր օդանավն է, որի ներքին ճոխությունը կզարմացնի շատերին:

 

305 մլն դոլար արժողությամբ Dreamliner B787 Dreamjet-ը մեկ ժամով վարձակալելու համար հարկավոր է վճարել 74.000 դոլար: Ի սկզբանե օդանավը նախատեսված է եղել 335 ուղևորի համար, սակայն արմատական ձևափոխությունների արդյունքում այն այժմ ունի 30 նստատեղ, մինչդեռ ազատված տարածքն օգտագործվել է ուղևորների թռիչքն առավել շքեղ ու հարմարավետ դարձնելու համար: