Տեսնելով, որ դուռը բաց է, մտել է ներս ու ննջասենյակից գողացել տանտիրուհու պայուսակը՝ մեջը փող ու փաստաթղթեր


Տեսնելով, որ դուռը բաց է, մտել է ներս ու ննջասենյակից գողացել տանտիրուհու պայուսակը՝ մեջը փող ու փաստաթղթեր
Մայիս 25 19:38 2020

Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի 43-ամյա մի բնակիչ վարչական տարածքում բնակարանային գողություն է արել:

Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո մայիսի 12-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ միջոցառումներով, կասկածվողը բերման ենթարկվեց բաժին:

Պարզվել է, որ մայիսի 9-ին նա, օգտվելով Սայաթ-Նովայի փողոցի բնակարաններից մեկի դուռը բաց լինելու հանգամանքից, ննջասենյակից գողացել էր տանտիրուհու պայուսակը, որի մեջ փող եւ փաստաթղթեր էին:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 



loading...