Սեւանում 1 օրում 24 նոր դեպք է հայտնաբերվել. քաղաքի 12 մուտքերը փակվել են. Գնել Սանոսյան (տեսանյութ)


Սեւանում 1 օրում 24 նոր դեպք է հայտնաբերվել. քաղաքի 12 մուտքերը փակվել են. Գնել Սանոսյան (տեսանյութ)
Մայիս 25 18:46 2020

Դդմաշենում ապրիլի 22-ից մուտքուելք չկար. հուղարկվորությունը կորոնավիրուսի տարածման ալիք էր բարձրացրել՝ միանգամից վարակվել էր 80-ի ավելի մարդ:

Միասնական տեղեկատվական կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 13-ին Դդմաշենում սահմանափակումը հանվեց, բայց հուղարկավորությունից տարածված վարակի պատմությունը մարզում չավարտվեց: մասնակիցներից մեկն էլ Սեւանից է եղել, այսօրվանից Սեւանի բոլոր 12 մուտքերը փակ են:

Մարզպետ Գնել Սանոսյանի խոսքով, վարակվածների գրեթե կեսը Սեւանի տարածաշրջանում են. «Հաշվի առնելով, որ նախորդ օրը Սեւանում գրանցվեց 24 նոր դեպք, նաեւ հաշվի առնելով, որ Սեւան քաղաքի հետ հարակից համայնքները բավական սերտ կապ ունեն, եւ հարակից համայնքներում է հաստատված դեպքերը շատ են, ուստի պարետատան, առողջապհության նախարարության հետ քննարկումների արդյունքում նման որոշում կայացվեց»,-ասաց Սանոսյանը:

Նշենք, որ սա Գեղարքունիքի մարզում  համայնքը փակելու 3-րդ դեպքն է: Այդ նախկին սահմանափակումների արդյունքում վարակի տարածման տեմպը նվազեցնել հաջողվել է: