Մոտ 6 ժամից Սևանում նոր սահմանափակումներ են սկսելու գործել․ պարետի որոշում


Մոտ 6 ժամից Սևանում նոր սահմանափակումներ են սկսելու գործել․ պարետի որոշում
Մայիս 24 23:28 2020

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ մայիսի 24-ին, նոր որոշում է ստորագրել, որով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում մոտ 6 ժամից կիրառվելու են հետևյալ սահմանափակումները.

ա/ Սահմանել համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի.

բ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Սևան համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի մայիսի 25-ը՝ ժամը 13:00-ն՝ թույլատրելով Սևան համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը.

գ/ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Սևան համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով.

  1. Սահմանել Սևան համայնքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները՝ համաձայն Աղյուսակ 1-ի:
  2. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին՝ ապահովել սույն որոշման իրականացումը.
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 06:00-ին, և գործում է մինչև 2020 թվականի հունիսի 3-ը՝ ժամը 23։59-ը:

 

Աղյուսակ  1. Սևան համայնքում                 կիրառվող տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներ

(Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը հաստատելու մասին» (ՏԳՏԴ) N 874-Ն հրամանի հավելվածի)

 

Անվանում Կոդ Թույլատրված Կոդ Արգելված

(A)

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

Ամբողջությամբ թույլատրվում է:

 

 

 

 

(B)

ՀԱՆՔԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

ԲԱՑԱՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ

 

 

 

 

 

 

Ամբողջությամբ արգելվում է:

(C) ՄՇԱԿՈՂ

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

Ամբողջությամբ արգելվում է:

(D)

ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԳԱԶԻ, ԳՈԼՈՐՇՈՒ ԵՎ ԼԱՎՈՐԱԿ ՕԴԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

 

 

 

Ամբողջությամբ թույլատրվում է:

 

 

 

(E)              ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ, ԿՈՅՈՒՂԻ, ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ

ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ

 

 

 

Ամբողջությամբ թույլատրվում է:

 

 

 

(F) ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  

 

 

 

Ամբողջությամբ արգելվում է:

 

 

 

(G) ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐ

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՑԻԿԼՆԵՐԻ ՆՈՐՈԳՈՒՄ

 

 

46.11

Գյուղատնտեսական հումքի, կենդանի կենդանիների, մանածագործական հումքի և կիսապատրաստվածքների առևտրով զբաղվող

գործակալների գործունեություն

 

 

 

 

 

Մեծամասամբ արգելվում է: Հնարավոր է իրականացնել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով

 

 

46.12

Վառելիքի, հանքաքարերի, մետաղների և արտադրական նշանակության քիմիական նյութերի առևտրով զբաղվող

գործակալների գործունեություն

46.17

Սննդամթերքի, խմիչքների և

ծխախոտի առևտրով զբաղվող

 

Անվանում Կոդ Թույլատրված Կոդ Արգելված
    գործակալների գործունեություն    

 

46.2

Գյուղատնտեսական հումքի և կենդանի կենդանիների մեծածախ

առևտուր

46.3

Սննդամթերքի, խմիչքների և

ծխախոտի մեծածախ առևտուր

46.46

Դեղագործական ապրանքների

մեծածախ առևտուր

 

 

47.11

Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գերակշռությամբ մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված

խանութներում

 

 

47.2

Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր

մասնագիտացված խանութներում

 

 

47.62

Թերթերի և գրասենյակային պիտույքների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում՝ միայն թերթերի

մասով

47.73

Դեղերի մանրածախ առևտուր

դեղատներում

 

47.74

Բժշկական և օրթոպեդիկ արտադրատեսակների մանրածախ առևտուր

մասնագիտացված խանութներում

 

 

47.76

Ծաղիկների, բույսերի, սերմերի, պարարտանյութերի, տնային կենդանիների, տնային կենդանիների համար կերի մանրածախ առևտուր

մասնագիտացված խանութներում

47.78.9

Այլ ոչ մթերային արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում, չներառված ուրիշ խմբավորումներում՝ միայն գյուղատնտեսական նշանակության գործիքների և

սարքավորանքի մասով

 

47.81

Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների

մանրածախ առևտուր

 

Անվանում Կոդ Թույլատրված Կոդ Արգելված
    կրպակներում և շուկաներում    

 

47.9

Մանրածախ առևտուր կրպակներից, տաղավարներից կամ շուկաներից դուրս

(ինտերնետով կամ փոստով)

(H)

ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

 

 

Մեծամասամբ թույլատրվում է:

 

 

49.31

 

Ցամաքային քաղաքային և մերձքաղաքային մարդատար տրանսպորտի գործունեություն

 

(J)            ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՊ

 

61

 

Հեռահաղորդակցություն

 

 

Մեծամասամբ արգելվում է: Հնարավոր է իրականացնել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով

 

63

Տեղեկատվական ծառայությունների մատուցում

 

 

(K)

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

 

Ամբողջությամբ թույլատրվում է անհրաժշտ նվազագույն ծավալով և անձնակազմի նվազագույն ներգրավվածությամբ՝ քաղաքացիների ու իրավաբանական անձանձ անհետաձգելի կարիքները

բավարարելու նպատակով

 

 

 

 

(L)

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

 

 

68.32.1

 

Համատիրությունների գործունեություն

 

 

Մեծամասամբ արգելվում է: Հնարավոր է իրականացնել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով

(M)

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

71.20.4

Սանիտարահամաճարակային

անվտանգության ապահովում

 

 

Մեծամասամբ արգելվում է: Հնարավոր է իրականացնել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով

 

75

Անասնաբուժական գործունեություն

 

 

 

(N) ՎԱՐՉԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ

ՕԺԱՆԴԱԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

77.1

Ավտոմեքենաների վարձույթ և

լիզինգ

 

 

 

 

Մեծամասամբ արգելվում է: Հնարավոր է իրականացնել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով

 

77.31

Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորանքի վարձույթ և

լիզինգ

 

 

82.30.2

Առևտրի իրականացման վայրի կազմակերպում՝ բացառապես սննդամթերք վաճառող առևտրի օբյեկտների, դեղատների և գյուղատնտեսական մթերքի

շուկաների մասով

(O)   Թույլատրված է:  

 

Անվանում Կոդ Թույլատրված Կոդ Արգելված

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

       
(P) ԿՐԹՈՒԹՅՈՒՆ  

 

 

Մեծամասամբ արգելվում է: Հնարավոր է իրականացնել բացառապես առցանց կամ

հեռավար եղանակով

(Q)            ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ  

 

 

Ամբողջությամբ թույլատրվում է:

 

 

 

(R)   ՄՇԱԿՈՒՅԹ

ԶՎԱՐՃՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՆԳԻՍՏ

     

 

Մեծամասամբ արգելվում է: Հնարավոր է իրականացնել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով

 

 

 

 

(S) ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՅԼ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

94.91.2

Կրոնական ծեսերի

(հոգեհանգստի և այլնի) կատարման ծառայություններ

 

 

 

 

 

Մեծամասամբ արգելվում է: Հնարավոր է իրականացնել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով

 

 

 

94.92

Քաղաքական կազմակերպությունների գործունեություն՝ հավաքների ժամանակ պահպանելով 5 հոգուց ավելի անձանց համաժամանակյա ներկայության սահմանափակման

կանոնը

 

96.03

Թաղումների կազմակերպում և դրա հետ կապված

ծառայություններ

(T) ՏՆԱՅԻՆ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՈՐՊԵՍ ԳՈՐԾԱՏՈՒ

ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՉՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ

 

 

 

 

 

 

 

Թույլատրվում է:

 

 

 

 

 

 

 

 

Անվանում Կոդ Թույլատրված Կոդ Արգելված

(U)

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹ- ՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

 

 

 

Ամբողջությամբ թույլատրվում է