«Յուվենտուսը» Դիբալայի հետ պայմանագիրը կերկարաձգի մինչև 2025 թվականը


«Յուվենտուսը» Դիբալայի հետ պայմանագիրը կերկարաձգի մինչև 2025 թվականը
Մայիս 18 16:05 2020

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան նոր պայմանագիր կկնքի թուրինյան ակումբի հետ: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

26-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը։ Համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները կսկսվեն, երբ արգենտինացու գործակալը կարողանա ժամանել Թուրին։

Դիբալայի աշխատավարձը, որն այժմ կազմում է տարեկան 7,5 մլն եվրո, կավելանա, ինչպես նաև համաձայնագրում կգրանցվեն բոնուսներ:

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի ֆուտբոլիստը անցկացրել 24 հանդիպում, խփել 7 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում: