Առողջ քննադատությունն ու իրերի` իրենց անուններով կոչելը դատարկ բողոք են որակում, ու հեղինակազրկելով լռեցնում հերթով. Նազենի Հովհաննիսյան


Առողջ քննադատությունն ու իրերի` իրենց անուններով կոչելը դատարկ բողոք են որակում, ու հեղինակազրկելով լռեցնում հերթով. Նազենի Հովհաննիսյան
Մայիս 3 03:58 2020

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի գրառման մեկնաբանություններում գրել է.

«Ոչ ոք էլ ոչինչ չի խոստովանի, ոչ ֆեյքային հարձակումները, ոչ օդում խտացված ագրեսիայի այն աստիճան ակտիվությունը, որ ամեն վայրկյան ատոմային ռումբի պես պատրաստ է պայթելու և հիմնահատակ քանդելու մի կերպ իր հավասարակշռությունը պահող երկիրը։

Չեն խոստովանի կամ ընդունի ո՛չ պետ.ամբիոններից ոչ նորմատիվ լեքսիկոնն ու ամեն անգամ ժողովրդի անվան շահարկումն ու պետ. մակարդակով անձնային վիրավորանքները, ոչ մեղադրականը` թե վատ եք ապրել, ու, եթե հիմա ավելի վատ եք ապրում` մի բողոքեք, որովհետև դուք «էդքան չկաք»… այսինքն առողջ քննադատությունն ու իրերի` իրենց անուններով կոչելը դատարկ բողոք են որակում, ու հեղինակազրկելով լռեցնում հերթով…

Ոչ մարդկանց, ոչ էլ քիչ թե շատ այս բոլոր տարիների ընթացքին կայացած ինստիտուտների հեղինակազարկումը չեն խոստովանի` կրթականից, բժշկականից մինչև բանկային, ԲԱՆԱԿԱՅԻՆ ու եկեղեցի, մինչև ընտանիք….

Ես, որ նախկինում իրոք ակտիվորեն ամեն հարցը քննում էի, քննարկում կամ քննադատում, երբ թեկուզ մի փոքր խնդիր էի տեսնում, հիմա անգամ 2 բառ ասել չեմ ուզում, որովետև ցեխաջրերի մեջ մի կաթիլ մաքուր ջուրը կորչելու է, պետք է հեղեղ գա, որ մաքրի, մաքուր ջրով հեղեղ, ու, վերջապես ժողովուրդ եզրույթը հանգիստ կթողնեն, երբ այդ մաքրող հեղեղը հենց ժողովուրդն էլ դառնա, ԲԱՅՑ առանց մանիպուլացիաների, առանց աթոռակռվի շահի օգտագործվելու, առանց էմոցիոնալ «սիրում եմ», «Աատվածն ես» կամ «հերոսս ես» նմանատիպ վանկարկումների, այլ իրոք իր` գիտակցված որոշումով և ընտրությամբ!!!!

Առանց պաթոսի և էմոցիայի, պետականաշինության ու որակով կյանքի հստակ պահանջով ու դրա համար ՍԹԱՓ դատելու, օբյեկտիվ լինելու ցավոտ կարողությամբ:

 

Ասելիք շատ կա , անելիք` շատ ավելի… կներեք, որ երկար ստացվեց»: